Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 11:30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 338-340-րդ կիլոմետրերին առկա է մառախուղ՝ թույլ տեսանելիությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: