Մատչելիության հղումներ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, արխիվ

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։

Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրների գործողությունները կոպտորեն ոտնահարում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները:

«Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմանի փոխազդեցությունը` Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումն ակտիվացնելու ուղղությամբ», - հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ նախագահները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ խնդիրների ու տարածաշրջանի հարցերի շուրջ:

Ավելի վաղ` երեկ, Թուրքիայի նախագահը ողջունել էր Միացյալ Նահանգների և դաշնակիցների կողմից Սիրիային հասցված օդային հարվածները, ինչը քննադատության էր արժանացել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG