Մատչելիության հղումներ

Թուրքիան ողջունել է ԱՄՆ֊ի և դաշնակիցների հարվածները Սիրիայում


Թուրքիան ողջունել է Սիրիայի կառավարության դեմ օդային հարձակումները, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը:

«Մեր համոզմամբ, Նահանգների և դաշնակիցների կողմից իրականացված քայլերը համարժեք են ստեղծված իրադրությանը», ֊ ասել է արտգործնախարարության պաշտոնյան:

Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Անկարան աջակցում է նախագահ Ասադի ընդդիմադիր ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG