Մատչելիության հղումներ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3300 կրակոց. ՊԲ


Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց, տեղեկացնում է ԼՂ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

ՊԲ հաղորդագրության համաձայն, բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հստակորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», ֊ ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG