Մատչելիության հղումներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ


Հանրապետությունում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։

Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը 14-15-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝ ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG