Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 13-ին մասնակցել է Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են 2018թ. ՀԱՊԿ հավաքական ուժերի և ստորաբաժանումների օպերատիվ և մարտական պատրաստությանը, տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ, քննարկել երկկողմ ռազմական համագործակցության օրակարգային խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG