Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին


Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

Ուղերձում ասված է. - «Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր բոլոր նախաձեռնություններում:

Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից, և իմ երախտագիտությունը հայտնել Ձեր երկրի հետ լայնամասշտաբ և երկարատև համագործակցության համար: Թեև, մենք ափսոսում ենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2017 թվականին փակվեց, այնուամենայնիվ, ուրախ ենք նշել, որ և՛ Հայաստանի, և՛ ԵԱՀԿ կողմից մեծ հետաքրքրություն կա շարունակելու համագործակցությունը, որին մենք ակտիվորեն արձագանքում ենք՝ սերտ համագործակցելով ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության և Ձեր արտաքին գործերի նախարարության հետ: Ձեր երկիրը կարող է լիովին ապավինել մեր շարունակական աջակցությանը՝ ժողովրդավարական կառավարման, անվտանգության և տնտեսական բարգավաճման ամրապնդմանն ուղղված ընթացիկ բարեփոխումներում:

ԵԱՀԿ-ն շարունակում է հանձնառու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, այդ թվում՝ Մինսկի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և նրա թիմի գործունեության միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG