Մատչելիության հղումներ

Շարունակելու ենք հանձնառու մնալ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ջանքերին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգեր, արխիվ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգեր, արխիվ

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Նախագահի աշխատակազմից ստացված հաղոդման համաձայն՝ ուղերձում, մասնավոերապես, ասված է․

«Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից և իմ երախտագիտությունը հայտնել Ձեր երկրի հետ լայնամասշտաբ և երկարատև համագործակցության համար: Թեև մենք ափսոսում ենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2017 թվականին փակվեց, այնուամենայնիվ, ուրախ ենք նշել, որ և՛ Հայաստանի, և՛ ԵԱՀԿ կողմից մեծ հետաքրքրություն կա շարունակելու համագործակցությունը, որին մենք ակտիվորեն արձագանքում ենք՝ սերտ համագործակցելով ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության և Ձեր արտաքին գործերի նախարարության հետ»:

Թոմաս Գրեմինգերը նաև նշել է․ «ԵԱՀԿ-ն շարունակում է հանձնառու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, այդ թվում՝ Մինսկի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և նրա թիմի գործունեության միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG