Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահին շնորհավորել է Շառլ Ազնավուրը, նրա որդին ուղերձը փոխանցել է Արմեն Սարգսյանին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

ՀՀ նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել է Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:

Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է. - «Իմ անկեղծ շնորհավորանքը և ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը և մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաև լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում և ամբողջ աշխարհում: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության և բարօրության ճանապարհով առաջնորդելու Ձեր վճռական առաքելության մեջ»:

Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը, Արմեն Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ, ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG