Մատչելիության հղումներ

Նեթանյահուն Իրանին կոչ է անում «չփորձարկել Իսրայելի վճռականությունը»


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունենում Հոլոքոսթի զոհերի Յադ Վաշեմ հուշահամալիրում, Երուսաղեմ, 11-ը ապրիլի, 2018թ․
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունենում Հոլոքոսթի զոհերի Յադ Վաշեմ հուշահամալիրում, Երուսաղեմ, 11-ը ապրիլի, 2018թ․

Իսրայելի վարչապետը զգուշացրել է պաշտոնական Թեհրանին` չփորձել Իսրայելին, և համեմատել է Իրանը նացիստական Գերմանիայի հետ։

Ապրիլի 11-ին, երբ Իսրայելում Հոլոքոսթի 6 միլիոն զոհերի հիշատակն են հարգում, Բենյամին Նեթանյահուն հայտարարել է․ - «Ես կոչ ունեմ Իրանի առաջնորդներին՝ մի՛ փորձարկեք Իսրայելի վճռականությունը»: Հոլոքոսթի զոհերի Յադ Վաշեմ հուշահամալիրում իր ելույթում նա նաև վստահեցրել է, որ «սրանք դատարկ խոսքեր չեն»։

Հիշեցնենք, շաբաթասկզբին Սիրիայում հրթիռային հարձակման ենթարկվեց կառավարական ուժերի ավիաբազան, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Հարձակման հետևանքով 14 զինծառայող է զոհվել, որոնցից 7-ը՝ իրանցի։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ պատասխան հարված է հասցնելու Իսրայելին, ինչից հետո իսրայելական զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG