Մատչելիության հղումներ

Սիրիական Հոմս քաղաքից ոչ հեռու գտնվող T-4 ռազմական օդանավակայանի դեմ երկուշաբթի գիշերը տեղի ունեցած օդային հարձակման հետևանքով յոթ իրանցի զինվորականներ են զոհվել: Այս մասին հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը: Լրատվամիջոցը պնդում է, որ իրանցիները «Սիրիայում աշխատող ռազմական խորհրդականներ էին»:

«Իրանցի զինվորականների մարմինները արդեն իսկ տեղափոխվել են հայրենիք: Նրանց հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի` օրվա երկրորդ կեսին», - հաղորդում է գործակալությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ Հոմսի մերձակայքում գտնվող ռազմակայանի դեմ հարձակումը իրականացրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը: Պաշտոնական Երուսաղեմը ոչ հաստատում է և ոչ էլ հերքում այս տեղեկատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG