Մատչելիության հղումներ

Մադրիդի «Ռեալ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում


2017 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, արխիվ

Մադրիդի «Ռեալ» և Մյունխենի «Բավարիա» ակումբները դուրս եկան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Երեկ երեկոյան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներում իսպանական ակումբը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց իտալական «Յուվենթուս»-ին, իսկ գերմանական ակումբը, նույնպես իր խաղադաշտում, ոչ-ոքի՝ 0:0 խաղաց իսպանական «Սևիլիա»-ի հետ: Քանի որ Թուրինում «Ռեալ»-ը հաղթել էր 3:0, իսկ Սևիլիայում «Բավարիա»-ն՝ 2:1 հաշվով, հաջորդ փուլ անցան այդ երկու թիմերը:

Նշենք, որ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կայացած խաղում «Յուվենթուս»-ը հաղթում էր 0:3 հաշվով, սակայն մրցավարը հանդիպման հիմնական ժամանակին իր ավելացրած րոպեներին 11-մետրանոց նշանակեց թուրինցիների դարպասին՝ կոպիտ խաղի համար: Դրանից հետո մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ «Յուվենթուս»-ի ավագ, դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Հիշեցնենք, կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճած մյուս երկու թիմերն են իտալական «Ռոմա»-ն և անգլիական «Լիվերպուլ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG