Մատչելիության հղումներ

Իտալական «Ռոմա» և անգլիական «Լիվերպուլ» ակումբները դուրս եկան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչի երեկ ուշ երեկոյան կայացած պատասխան հանդիպումներում «Ռոմա»-ն Հռոմում 3:0 հաշվով առավելության հասավ իսպանական «Բարսելոնա»-ի նկատմամբ, «Լիվերպուլ»-ը Մանչեսթրում 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթր Սիթի»-ին: Առաջին հանդիպումները Բարսելոնայում և Լիվերպուլում ավարտվել էին, համապատասխանաբար, 4:1 և 3:0 հաշիվներով՝ հօգուտ դաշտի տերերի:

Կիսաեզրափակիչի մյուս երկու մասնակիցները հայտնի կդառնան այսօր ուշ երեկոյան՝ «Բավարիա»-«Սևիլիա» և «Ռեալ» (Մադրիդ)-«Յուվենթուս» հանդիպումների արդյունքներով: Առաջին հանդիպումներում գերմանական ակումբը արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է իսպանացիներին, «Ռեալ»-ն էլ 3:0 հաշվով հաղթանակ է տոնել Թուրինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG