Մատչելիության հղումներ

Առաջիկա երկու օրերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կնվազի


Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին, ապրիլի 13-14-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, ապրիլի 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով:

Երևանում այսօր երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է, ապրիլի 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG