Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը խորհրդականներ, օգնական է նշանակել


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով՝ Համլետ Գասպարյանը նշանակվել է նախագահի խորհրդական, Արա Ալեքսանյանը՝ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Մինչ նշանակումը Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի Պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

Արմեն Սարգսյանը այսօր նաև կարգադրություն է ստորագրել Հասմիկ Պետրոսյանին նախագահի օգնական նշանակելու մասին:

Հրամանագրերի և կարգադրության տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG