Մատչելիության հղումներ

«Ելք»-ի պատգամավորները ծխարձակող ճայթրուկներ վառեցին ԱԺ նիստերի դահլիճում


Ազգային ժողովի այսօրվա նիստում «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը ամբիոնից կոչ արեց ապրիլի 13-ին գնալ Երևանի Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը», ապա վառեց ձեռքին պահած ծխարձակող ճայթրուկը՝ այն վեր պարզելով:

Նրան միացավ նաև «Ելք»-ի մեկ այլ պատգամավոր՝ Լենա Նազարյանը, ով նույնպես ծխարձակող ճայթրուկներ վառեց: Երկու ընդդիմադիր պատգամավորները մի պահ միասին կանգնեցին ամբիոնի մոտ՝ ծխարձակող ճայթրուկները վեր պարզած:

Արարատ Միրզոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դա բացարձակ անվնաս ծուխ էր, նպատակը «Իմ քայլը» նախաձեռնության նկատմամաբ ուշադրություն հրավիրելն էր:

«Ելք»-ից պատգամավոր Մանե Թանդիլյանը «Ազատությանը» ասաց, որ իրենք նախապես տեղյակ չէին այդ ակցիայի մասին, և դա ոչ գործընկերային որակեց:

Միրզոյանը, ի պատասխան, հայտարարեց, որ իրենք պարտավոր չէին իրենց ակցիայի մասին նախապես տեղյակ պահել:

Հավելենք, որ ակցիայից հետո Ազգային ժողովի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, «Ելք» դաշինքի երեք կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Իմ քայլը» քայլերթ է անցկացնում՝ ընդդեմ ապրիլի 9-ին որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտած Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման վարչապետի պաշտոնում: Ապրիլի 13-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG