Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը ՀԱՊԿ շտաբում մասնակցում է ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման հարցով քննարկմանը


Հայկական բանակի ՀՕՊ համալիրները ցուցադրվում են Երևանում զորահանդեսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2016թ․
Հայկական բանակի ՀՕՊ համալիրները ցուցադրվում են Երևանում զորահանդեսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ապրիլի 10-11-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միացյալ (միավորված) համակարգի ստեղծման հարցերով քննարկումներին: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, Հայաստանը և Ռուսաստանը 2015 թվականի դեկտեմբերին ստորագրել են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG