Մատչելիության հղումներ

Թրամփը կարծում է՝ իրավունք ունի պաշտոնանկ անելու Մյուլերին․ Սպիտակ տուն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրավունք ունի հատուկ դատախազի պարտականություններից ազատելու Ռոբերտ Մյուլերին: Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ իր նախագահական ընտրարշավի և Ռուսաստանի հնարավոր կապերի մասին Մյուլերի հետաքննությունը «շատ հեռուն է գնացել», այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները խուզարկել են ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Մայքլ Քոենի գրասենյակները:

Ավելի վաղը Թրամփը Մյուլերին մեղադրել էր «վհուկների որս» կազմակերպելու մեջ:

Արդարադատության նախարարության կանոնների համաձայն՝ միայն գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը, ով վերահսկում է «ռուսական գործով» հետաքննությունը, կարող է պարտականություններից ազատել Մյուլերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG