Մատչելիության հղումներ

Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է Թրամփի փաստաբանի գրասենյակը


Փաստաբան Մայքլ Քոեն, արխիվ

Երկուշաբթի երեկոյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենի` Նյու Յորքում գտնվող գրասենյակում:

Խուզարկությունն իրականացվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հրահանգով, որի ղեկավարած քննչական խումբը հետաքննում է Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերը Ռուսաստանի իշխանությունների հետ:

ԱՄՆ նախագահն արդեն իսկ մեկնաբանել է տեղի ունեցածը` անվանելով այն «վհուկների որս»: «Մյուլերի թիմը մարդկանց ամենակողմնապահ խումբն է, որին ես հանդիպել եմ», - ասել է Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG