Մատչելիության հղումներ

Էրդողան. «Անկարան չի պատրաստվում Աֆրինի վերահսկողությունը զիջել Ասադի վարչակազմին»


«Թուրքիան Աֆրինը կվերադարձնի ոչ թե Բաշար Ասադի վարչակազմին, այլ այդ շրջանի բնակիչներին», - այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը:

Դրանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հույս էր հայտնել, որ թուրքական բանակի դուրսբերումից հետո Աֆրինի վերահսկողությունը կհանձնվի Սիրիայի կառավարությանը:

«Դա սխալ մոտեցում է: Մենք Աֆրինը կհանձնենք դրա բնակիչներին, երբ գա հարմար պահը», - նշել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG