Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահը զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ
ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին այսօր տեղեկացնում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջը:

ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդել էր, որ 20-ամյա զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ապրիլի 9-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG