Մատչելիության հղումներ

ՊՆ․ Երեկ և այսօր գիշերը հակառակորդը խախտել է հրադադարը Նախիջևանի հատվածում


հայ դիրքապահը՝ մարտական հենակետում, արխիվ
հայ դիրքապահը՝ մարտական հենակետում, արխիվ

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը։

«Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի փոխանցմամբ, Հայաստանի զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։

«ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա», — գրել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG