Մատչելիության հղումներ

Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից


Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից և սկսել է ապաքինվել, հայտնում են բրիտանացի բժիշկները:

«Բուժումն արդյունք է տալիս, Սկրիպալի վիճակն արագորեն բարելավվում է»,- «Ռոյթերզին» ասել է Սոլսբերիի հիվանդանոցի տնօրենը: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ ծայրահեղ ծանր վիճակից դուրս էր եկել նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան:

Հայր և դուստր Սկրիպալները հիվանդանոց էին տեղափոխվել ավելի քան մեկ ամիս առաջ՝ մարտի 4-ին, անգիտակից վիճակում: Լոնդոնը պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն են նրանց թունավորել նյարդապարալիտիկ «նովիչոկ» նյութով: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG