Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ այսօր ժամը 3:24 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան շրջվել է, քաղաքացին արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախարարության, պարզվել է, որ Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերությանը պատկանող SCANIA մակնիշի 344 OF 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Խ., մոտ 25 տարեկան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1998 թվականին ծնված Օ. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, իսկ ժամը 7:53 դուրս բերել ուղևոր Հ. Ա.-ի (մոտ 20 տարեկան) դին: