Մատչելիության հղումներ

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև համաձայնագրի ստորագրմանը


Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին ներկա է գնվել Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի (Մալթայի Ինքնիշխան Ուխտ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, համաձայնագիրը ստորագրվել է` հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի Ուխտի` որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի և Հայաստանի միջև ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները, համագործակցության երկարատև ավանդույթը բժշկության, առողջապահության և սոցիալական ոլորտներում և երկո ւստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշեր կողմերի միջև՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը:

Հայաստանը և Մալթայի Ինքնիշխան Ուխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, ինչպես նաև այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ:

Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն ԶԼՄ–ների առջև հանդես են եկել հայտարարություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG