Մատչելիության հղումներ

ՔԿ-ն քրգործ է հարուցել սերմացուի և պարարտանյութի բաշխման ժամանակ չարաշահումների դեպքերի առթիվ


Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիր մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում: Քննչական կոմիտեն (ՔԿ) հայտնում է, որ չարաշահումները տեղի են ունեցել Արմավիրի մարզի 8 համայնքում՝ Արտամետ, Սարդարապատ, Նալբանդյան, Բամբակաշատ, Ամասիա, Արաքս, Մրգաշատ, Ջրաշեն:

«Մասնավորապես՝ չարաշահումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում Արմավիրի մարզի մի շարք համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում։

«Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված համայնքներում պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են յուրաքանչյուր համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ: Նկատի ունենալով, որ հարուցված մի շարք քրեական գործեր վերաբերում են նույն համայնքի ղեկավարի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումներին՝ քննիչը որոշումներ է կայացրել՝ դրանք մեկ վարույթում միացնելու մասին», - ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG