Մատչելիության հղումներ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները արտահերթ նիստում քննում են Սկրիպալների գործը


Նիդերլանդներ - Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության շենքը Հաագայում, արխիվ

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետներն այսօր Հաագայում արտահերթ նիստ են անցկացնում՝ քննելու նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործը: Ռուսաստանի խնդրանքով, նիստն անցնում է փակ դռների ետևում:

Հանդիպումից առաջ բրիտանական կողմը մերժել է համատեղ հետաքննություն անցկացնելու Մոսկվայի առաջարկը, պնդելով, թե դրանով Ռուսաստանը փորձում է խեղաթյուրել փաստերը և խուսափել հարցերից, որոնց պարտավոր է պատասխանել:

Ավելի վաղ՝ երեկ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հերքել էր Կրեմլի մեղսակցությունը, հույս հայտնելով, որ միջազգային փորձագետների քննությունը վերջակետ կդնի Արևմուտքի հետ խորացող դիվանագիտական ճգնաժամին:

Լոնդոնն ու ավելի քան երկու տասնյակ արևմտյան երկրներ Սկրիպալների թունավորմանն ի պատասխան արտաքսել են մոտ 150 ռուս դիվանագետների, ինչին հետևել է Մոսկվայի համարժեք պատասխանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG