Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հրավերով, այսօր կմեկնի Վատիկան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսը վաղը կմասնակցի Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: