Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայից պահանջում է ներողություն խնդրել


Ռուսաստան, Մոսկվա, Կրեմլ, արխիվ

Կրեմլը պահանջում է, որպեսզի Մեծ Բրիտանիան ներողություն խնդրի ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը հաջորդած իրադարձությունների կապակցությամբ:

Պահանջը հնչեց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության լաբորատորիայի բարձրաստիճան պաշտոնյան՝ Գերի Էյթքենհեդը երեկ հայտարարեց, որ «գիտնականները հստակ չեն պարզել «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի աղբյուրը»:

Ավելի վաղ հայտարարվում էր, որ թունավոր նյութը հավանաբար արտադրվել է Ռուսաստանում:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG