Մատչելիության հղումներ

Ղազանչիում ականի պայթյունից վիրավորված սակրավորներից մեկի վիճակը բավարար է, մյուսինը՝ ծանր. ԼՂ ԱՆ


HALO Trust -ի սակրավորներն՝ աշխատանքի ընթացքում, արխիվ
HALO Trust -ի սակրավորներն՝ աշխատանքի ընթացքում, արխիվ

Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած Արամ Մկրտչյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, վերքը լավանում է առաջնային ձգումով՝ առանց բարդությունների:

«Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում», - ասված է հաղորդագրությունում։

Ականի պայթյունի հետևանքով վիրավորված մյուս հիվանդը՝ Գարիկ Ղահրիյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական շնչառության սարքի ներքո, վիճակը շարունակում է գնահատվել ծանր, հարաբերական կայուն:

«Հիվանդին պատրաստում են էտապային երկրորդ վիրահատության: Տեղեկացնենք, որ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունից HALO Trust ականազերծող կազմակերպության երեք աշխատակիցները մահացան, իսկ երկուսը՝ վիրավորվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG