Մատչելիության հղումներ

HALO Trust-ը հաստատում է Ղազանչիում ականի պայթյունից մահացած երեք աշխատակիցների և երկու վիրավորների մասին տեղեկությունը


HALO Trust- աշխատակիցները ականզերծում են իրականացնում, արխիվ
HALO Trust- աշխատակիցները ականզերծում են իրականացնում, արխիվ

HALO Trust ականազերծող կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

«HALO Trust կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո», - ասված է կազմակերպության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG