Մատչելիության հղումներ

Պուտինը այսօր մեկնում է Անկարա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր մեկնում է Անկարա: Սա նրա առաջին այցն է արտերկիր մարտի 18-ի նախագահական ընտրություններից հետո:

Երեքշաբթի օրը Անկարայում անցկացվելու է Ռուս - թուրքական համագործակցության բարձր խորհրդի 7-րդ նիստը, որի ժամանակ քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ և երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Ակկույու ատոմակայանի կառուցման աշխատանքները: Պուտինի այցի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պաշտոնապես կհայտարարեն ատոմակայանի շինարարության աշխատանքների մեկնարկի մասին:

Չորս բլոկից բաղկացած Ակկույու ատոմակայանը պետք է կառուցվի մինչև 2021 թվականը Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել են դեռևս 2010-ին, կառուցման աշխատանքները պետք է սկսվեն այս տարի: Նախագիծը արժե 22 միլիարդ դոլար:

Ապրիլի 4-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Էրդողանին միանալու է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Եռակողմ հերթական հանդիպման օրակարգի հիմնական հարցը հենց Սիրիան է լինելու:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG