Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով


Արագած, արխիվ
Արագած, արխիվ

Այսօր երեկոյան ժամերից մինչև վաղն առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությամբ՝ ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 4-7-ը ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։

«Ելնելով սպասվող ջերմային ֆոնից՝ հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG