Մատչելիության հղումներ

Լավրովը ԱՄՆ-ին և Բրիտանիային մեղադրում է սուտ և ապատեղեկատվություն տարածելու մեջ


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային մեղադրել է սուտ և ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ կապված անցած ամիս Անգլիայում ռուս նախկին լրտեսի և նրա դստեր թունավորման հետ:

Երեկ Լավրովը նաև հայտարարել է, որ Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածությունն ավելի մեծ է, քան «սառը պատերազմի» ժամանակ:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:

Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG