Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Հայաստանի ՊԵԿ-ին մինչև կես միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի


Լուսանկարը՝ ՀՀ ֆինանսների նախարարության լրատվականի

ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր:

Ֆինանսների նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG