Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին Եգիպտոսի նախագահ վերընտրվելու առթիվ


Հայաստանի և Եգիպտոսի նախագահներ Սերժ Սարգսյան և Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի (ձախից), արխիվ
Հայաստանի և Եգիպտոսի նախագահներ Սերժ Սարգսյան և Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի (ձախից), արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Սարգսյանը ալ-Սիսիին մաղթել է քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:

«Հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ։ Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն խորացնել մեր բարեկամ երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը, հաստատել բարձր մակարդակի կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա», - Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG