Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները թուրքական Գիրեսուն քաղաքում կայացած երկօրյա գագաթնաժողովի ավարտին երեկ համատեղ հռչակագիր են ստորագրել` պարտավորվելով խորացնել եռակողմ ռազմաքաղաքական համագործակցությունը:
«Մեր համագործակցությունը օրինակելի բնույթ է կրում: Մեր երկրների կողմից իրականացվող բոլոր տարածաշրջանային էներգետիկ, առևտրային նախագծերը մեծապես կախված են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի [պաշտպանության նախարարությունների] համագործակցության մակարդակից», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ առաջիկայում Թբիլիսին և Անկարան պատրաստվում են խորացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ասպարեզում: «Մենք արդեն իսկ հստակեցրել ենք այդ համագործակցության հստակ ժամկետները», - նշել է Իզորիան եռակողմ հանդիպման ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մանրամասները տե՛ս այստեղ