Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Հանրապետության նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նախորդ առաքելությունների ընթացքում նրա կուտակած փորձը, ինչպես նաև տարածաշրջանի իմացությունը թույլ կտան լավագույնս իրականացնել իր առաքելությունը Հայաստանում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և նշել, որ Հայաստանում գտնվելու այս կարճ ժամանակահատվածում արժանացել է ջերմ ընդունելության ու իրեն զգում է ինչպես տանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Օրակարգ 2030-ին և կայուն զարգացման նպատակների իրականացմանը, այդ համատեքստում՝ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին և դրանց իրականացման հարցում ՄԱԿ-ի կողմից իրագործվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG