Մատչելիության հղումներ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ


«Այսօր պետք է արձանագրենք, որ մենք ունիկալ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ», - այսօր ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Երևանում ընդունելով Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին։

Նշենք, որ Վոլինկինն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքի մեծ դաշտ ունեն և առհասարակ ցանկացած բարեկամության պահպանման և ամրապնդման ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել համագործակցության և ջերմ հարաբերությունների համար: Հայաստանից հեռանում եմ խառը զգացողություններով, քանի որ այստեղ ինձ զգում էի ինչպես հայրենիքում: Վստահ եմ, որ Երևանից հեռանալով չեմ դադարի կապ ունենալ Հայաստանի հետ», - նշել է դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG