Մարտի 28-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
Ըստ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև 2017թ. մայիսին Նյու Դելիում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը և վարժանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: