Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանը մեծապես արժևորում է խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ որպես երկկողմ և բազմակողմ հարցերի քննարկման և ժողովուրդների մերձեցման կարևոր հարթակ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր ընդունելով Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։

Նալբանդյանը բարձր է գնահատել Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, նրա հետևողական ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը։

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն նոր՝ առավել լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ Էնգելին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG