Մատչելիության հղումներ

«Դիլիջան ազգային պարկի» տարածքում հրդեհը մարվել է


Անտառային հրդեհ Հայաստանում, արխիվ
Անտառային հրդեհ Հայաստանում, արխիվ

Երեկ ժամը 17:19-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրին պատկանող հանդամասում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկի» տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել՝ 23:47-ին:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ անտառածածկ տարածքում՝ մոտ 700 քմ, այրվել է 7 ընկած (չորացած) ծառ, 2 ծառի քոթուկ՝ մոտ 2 մ, իսկ 4 ծառ ջերմահարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG