Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները վիճարկում են լրագրողերի մուտքը սահմանափակող օրինագիծը

Երևանի ավագանու նիստ, արխիվ
Երևանի ավագանու նիստ, արխիվ

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները վիճարկում են ավագանու նիստերի դահլիճ լրագրողների մուտքը սահմանափակող օրինագիծը։ «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների ղեկավարները վստահ են՝ այս սահմանափակման պատճառը փետրվարի 13֊ին տեղի ունեցած ավագանու նիստն էր, որի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել էին։

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ եթե այդ օրը լրագրողները չլինեին, ապա ամեն ինչ ավելի վատ կարող էր ավարտվել, իսկ հիմա լրագրողների մուտքի սահմանափակումը վտանգավոր է։

«Մենք չենք կարող բացառել նաև այնպիսի հաշվեհարդար, որը կարող էր ունենալ նաև մահվան ելքով արձանագրում և տվյալ պարագայում, իհարկե, լրատվամիջոցների ներկայությունը նման տիպի քրեաօլիգարխիկ ավագանիում շատ կարևոր է և անհրաժեշտ է և հենց նրանք են, որ կարող են զսպող միջոց հանդիսանալ», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը։

Այս խնդիրը լուծելու համար Փոստանջյանը ակնկալում է Եվրոպական միության պաշտոնյաների միջամտությունը։ Նա նամակով դիմել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին և ևս վեց եվրոպացի պաշտոնյաների։ Նամակներ է ուղարկել նաև Հայաստանում գործող 15 դեսպանատներ։

«Ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այդ այդ բոլոր պաշտոնյաների, որ Հայաստանը արդեն վերահսկվող ժողովրդավարությունից անցում է կատարում դեպի ամբողջատիրություն», ֊ մանրամասնեց նա։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ պատրաստվում է նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և վերացնել այս սահմանափակումը։

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ պատրաստվում են նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և վերացնել այս սահմանափակումը։

«Առնավազն՝ նոր նախագիծ ներկայացնենք Ազգային ժողովի մեր խմբակցության միջոցով, որպեսզի կարողանանք գոնե այդ քննարկումը ծավալել սրա շուրջ։ Եվ եթե մենք համոզված լինենք, որ մեր փաստական հիմքերը այնքան ամուր են, որ դա վիճարկելի է, կփորձենք արդեն օրենսդրական այդ նախաձեռնությունը վիճարկելու ճանապարհով գնալ», ֊ նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը։

Խաժակյանն ասաց, որ այժմ ուսումնասիրում են միջազգային փորձը։ Ընդդիմադիր խմբակցությունները նաև նկատում են, որ խորհրդարանում Կառավարության կառուցվածքի մասին օրինագծի առաջին ընթերցմամբ այս դրույթը չկար, մինչդեռ երկրորդ ընթերցման ժամանակ այն «խցկվեց փաթեթում և հապճեպ ընդունվեց»։

«Օրենքի նախագծում սղղացրել են, այլ կերպ սա հնարավոր չէ կոչել»,֊ կարծիք հայտնեց նա։

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների մտահոգություններին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չցանկացավ արձագանքել, ասաց, որ ինքը այս խմբակցությունների մամուլի խոսնակը չէ։ Ինչ վերաբերում է նիստերի լուսաբանման նոր կարգին՝ ասաց, որ օրենքը չի մեկնաբանում։

Այս օրենքը նաև լրագրողական կազմակերպությունների քննադատության պատճառ դարձավ, նրանք պնդում են, որ սա լրագրողների աշխատանքի սահմանափակում է՝ դա համարելով վտանգավոր միտում: Ավագանու հաջորդ նիստը ապրիլի 27֊ին է, այդ ժամանակ արդեն լրագրողները նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունք չեն ունենա և գործընթացին կհետևեն էկրաններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG