Մատչելիության հղումներ

Շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը


Շարունակվում է ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը։

Անցյալ դատական նիստին Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Վարդան Գրիգորյանին՝ պնդելով, որ նա հաշվեհարդար է իրականացնում իր պաշտպանյալի նկատմամբ:

Դատարանն այսօր հարցով դեռ որոշում չի կայացրել։

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։

Նկատենք, որ գործով տուժող է ճանաչվել 56 հոգի, որոնցից 50-ը, ըստ պաշպանական կողմի, ոստիկաններ են:

Ընդդիմադիր գործիչը մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հաշվեհարդարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG