Մատչելիության հղումներ

Բոզդաղ. Անկարան չի պատրաստվում ռուսաստանցի դիվանագետների արտաքսել


Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղ, արխիվ
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղ, արխիվ

Թուրքիան Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի: Երկուշաբթի երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը` մեկնաբանելով ԱՄՆ-ից և Եվրամիության անդամ մի շարք պետություններից ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին լուրը:

«Թուրքիան և Ռուսաստանը դրական և լավ հարաբերություններ ունեն: Դրանից ելնելով՝ Թուրքիան Ռուսաստանի դեմ որևէ քայլ ձեռնարկելու հարց չի քննարկում», - շեշտել է Բոզդաղը կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG