Մատչելիության հղումներ

Ռուսաստանը խոստանում է հակադարձել իր դիվանագետների արտաքսմանը


Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ 14 երկրներ, Ուկրաինան և Կանադան հայտարարել են ընդհանուր առմամբ հարյուրից ավելի ռուս դիվանագետների արտաքսման մասին` ի պատասխան ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման։

Կրեմլը խոստացել է հակադարձել «փոխադարձության սկզբունքով»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ երկրների կողմից ռուս դիվանագետների արտաքսումը «անբարյացկամ» գործողություն է անվանել՝ խոստանալով արձագանքել:

Նախարարության մարտի 26-ի հայտարարության մեջ ասված է, թե արտաքսումը չի օգնի «գտնել մեղավորներին» Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման գործում:

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը Թվիթերում գրել է, որ սա ռուսաստանցի ծառայողների ամենամեծ արտաքսումն է Միացյալ Նահանգների պատմության մեջ:

Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում: 66-ամյա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան «ծայրահեղ, բայց կայուն վիճակում» գտնվում են հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG