Մատչելիության հղումներ

Էրդողանը հուսով է, որ Անկարայի և ԵՄ հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարվել է


«Եվրամիության ընդլայնման ընթացքում Թուրքիայի անտեսումը ճակատագրական սխալ կարող է լինել եվրոպացիների կողմից», - երեկ ուշ երեկոյան բուլղարական Վարնա քաղաքում ավարտված ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան ակնկալում է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը «մի շարք զգայուն հարցերում, ինչպես, օրինակ, պայքարն ահաբեկչության դեմ»:

«Հուսով ենք, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների դժվարին փուլն այլևս անցյալում է», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG