Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ն ամփոփում է քամու պատճառած վնասները


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ից 25-ը Հայաստանի ամբողջ տարածքում գրանցված ուժեղ քամին բազմաթիվ պատահարների ու վնասի պատճառ է դարձել:

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 129 դեպքի:

Ըստ նախարարության, հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ, շինարարական կառուցվածքային տարրեր, շրջվել են ծառեր և կոտրվել ճյուղեր, ինչպես նաև՝ վնասվել են գովազդային վահանակներ, սյուներ, որոնք խոչընդոտ են հանդիսացել երթևեկության համար։

Երևան քաղաքում գրանցվել է 54 ահազանգ, որից 8-ը՝ շրջված ծառերի մասին (վնասվել է 4 ավտո-մեքենա, 5-ի դեպքում՝ խաթարվել է երթևեկությունը), 17-ը՝ շենք շինությունների կառուցատարրերի վնասում, 29-ը՝ շենք շինությունների տանիքների վնասում, 5-ը՝ այլ (ալեհավաք, պաստառ, էլեկտրասյուն):

Արագածոտնի մարզում գրանցվել է 2 ահազանգ (շենք շինությունների կառուցատարրերի վնասվածքներ):

Արմավիրի մարզում գրանցվել է 3 ահազանգ, 2-ը՝ շենք շինությունների կառուցատարրերի, 1-ը՝ շինության տանիքի վնասվածք:

Արարատի մարզում գրանցվել է 15 ահազանգ,1-ը՝ շրջված ծառի վերաբերյալ, 13-ը՝ շենք-շինությունների տանիքների վնասներ, 1-ը՝ այլ:

Կոտայքի մարզում գրանցվել է 35 ահազանգ, 34-ը՝ շենք-շինությունների տանիքների և 1 ավտոմեքենայի վնասում, 1-ը՝ շրջված ծառի մասին:

Գեղարքունիքի մարզում գրանցվել է 2 ահազանգ՝ շինությունների տանիքների վնասի վերաբերյալ:

Լոռու մարզում գրանցվել է 3 ահազանգ, 2-ը՝ շենքների տանիքների վնասվելու, 1-ը՝ այլ վնասի մասին:

Շիրակի մարզում գրանցվել է 8 ահազանգ: Բոլորն էլ շենք-շինությունների տանիքների վնասվածքների մասին:

Տավուշի մարզում ընդամենը 1 ահազանգ է գրանցվել՝ շինության տանիքի վնասի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG