Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Կեմերովոյում հրդեհից տուժածների թվում հայեր կան, թե՝ ոչ


Տիգրան Բալայան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս ճշտում է Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի և վիրավորների թվում հայեր կան, թե՝ ոչ։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նշենք, որ Կեմերովոյում "Зимняя вишня" առևտրի և զվարճանքի կենտրոնում երեկ երեկոյան բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով 53 մարդ է զոհվել, տուժածները 48-ն են, 11 մարդ համարվում է անհետ կորած։

Առայժմ պաշտոնապես հայտնի չէ հրդեհի պատճառը։ Ռուսաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներից մեկը էլեկտրական լարերի անսարքությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG