Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Նշենք, որ Կեմերովոյում հրդեհի զոհերի թիվը հասել է 48-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG